«Ես միշտ մրսում եմ». Գիտնականները պարզաբանում են այս երեւույթի պատճառները

Որոշ մարդիկ անընդհատ մրսում են՝ անկախ եղանակից: Ի՞նչ է կատարվում նրանց հետ:

Օրեգոնայի համալսարանի գիտնականները կարծում են, որ սա լիովին նորմալ երեւույթ է: Երբ մարդը զգում է, որ մրսում է, կամ շոգում է, նշանակում է նրա մարմնի ջերմաստիճանը կախված է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ազդակներից՝ ուղեղի ազդանշան, զարկերակային ճնշում, ողնուղեղի վիճակ, օրգաններ, մկաններ, մաշկ: Մարդու ուղեղը ստանում է ազդանշաններ արտաքին ջերմության մասին եւ համեմատում է այն ջերմաստիճանի հետ, որը պետք է ապահովի: Այնպես որ, երբ մաշկի ջերմաստիճանն իջնում է, նույնիսկ եթե ներքին օրգանների ջերմաստիճանը չի փոխվում, մարդը միեւնույնն է սկսում է մրսել:

Հոգեբանները նշում են, որ հատկապես մրսկան են կանայք: Ըստ նրանց, սովորաբար մրսում են մկանային փոքր զանգված ունեցող մարդիկ, նրանց ուղեղն ասես ծրագրավորված լինի պահպանելու ջերմաստիճանը:

Ուղեղը փորձում է պահպանել մարմնի ջերմությունը, նեղացնելով վերջույթների արյունատար անոթները: Այդ պատճառով էլ դրանք սառում են:

Անընդհատ մրսելու դեմ կա լուծում: Պետք է ավելացնել մկանային զանգվածն ու լավացնել նյուափոխանակությունը: Ընդունեք կոնտրաստային ցնցուղ արյան շրջանառությունը լավացնելու համար: Մի խոսքով կոփվեք եւ լավ կզգաք ձեզ ցանկացած եղանակի:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

newsin.am

Facebook Comments